ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները բավականին ամուր հիմքեր ունեն, և որևէ տարաձայնություն չկա։
«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որևէ կերպ գոյություն չունի և չի կարող ունենալ», - ասել է նախարար Մնացականյանը։