ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու եւ հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին եւ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի:  

Տեսանյութեր

Live

Լրահոս