5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են մարտական պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացրել են մարտական պատրաստության և  անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: