ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Արմեն Ջիգարխանյաննն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին:

«Լեգենդար դերասան, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին նշում է իր ծննդյան տարեդարձը:

Դեսպանության անունից անկեղծորեն շնորհավորում ենք Արմեն Բորիսովիչին 84-ամյակի առթիվ:

Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն, անսպառ ստեղծագործական էներգիա և ամենայն բարիք»,- գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Նաև ներկայացված է հատված «Երբ գալիս է սեպտեմբերը …» ֆիլմից (1975, ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան)