ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան վերսկսել են միջուկային հարցերով բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, չէին կարողացել համաձայնության գալ։

Դրանից հետո մի փոքր դրական տեղաշարժ է եղել, երկու կողմերը վստահեցրել են, որ ուզում են շարունակել բանակցությունները:

Բանակցություններից առաջ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ էր փորձարկել:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news