Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

ԱՄՆ կոնգրեսականներ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնույան հետ կապերի վարչությունից:

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news