ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ առաջատար Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։
«Սա հրաշալի նորություն է, որովհետև Բուքինգը, ինչպես հայտնի է, աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման հարցում առաջատարն է»,- գրել է մամուլի խոսնակը:
Լավագույն տասնյակում են նաև Մալթայի Գզիրան, Պուերո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանը, Արգենտիանյի Սալտա քաղաքը:
Booking.com պորտալն հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում աշխարհի առաջատարներից է: