Բակո Սահակյանն Արցախում ներկա է գտնվել նռան փառատոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

Նռան փառատոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում  կազմակերպված նռան փառատոնին:
Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: