Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հեռագրերում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին եւ ընտանիքներին:
 

Կիսում ենք կորստի դառնությունը եւ ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթ
ապաքինում»: