Հունվարի 1-ից 200-300 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա, այդ թվում՝ պատգամավորներինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է պետաապարատի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին։

«Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց գործադիրի ղեկավարը։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։

Բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։