ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը Վերին Լարսում նոյեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդել։
«Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնել են դեսպանությունից։