Այս տեմպերով տնտեսական հեղափոխություն, վստահ եմ, չենք կարող անել. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Եթե Սերժ Սարգսյանին ձերբակալելու հիմքեր լինեին, ապա դրանով վաղուց զբաղված կլինեին: Իսկ թե այդ հանգամանքից ով ինչքանով կուրախանա կամ չի ուրախանա, դա այլ հարց է, և իրավապահ մարմինները չպետք է դրանով առաջնորդվեն»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր հնարավոր ձերբակալության մասին հայտարարությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Դառնալով այս օրերին խորհրդարանում քննարկվող 2020-ի պետական բյուջեի նախագծին՝ ասաց որ այն ոչ թե պահապանողական, այլ զգուշավոր է՝ կազմված փնթի ձևով:

«Այս տեմպերով տնտեսական հեղափոխություն, վստահ եմ, չենք կարող անել: Գուցե պահպանվի նախորդ տարիներին ունեցած արդյունքը, բայց խիստ զգուշավոր նախագիծ է ներկայացվել»,- նշեց մեր զրուցակիցը: