Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գերմանական Բունդեսիգայում հանդես եկով «Հոնֆենհայմ»-ը իր կայք էջում անցկացրած քվեարկությամբ ընտրեց հոկտեմբեր ամսվա ֆուտբոլիստին: 83 տոկոսով հաղթող է ճանաչվել Սարգիս Ադամյանը:

Հայաստանի ազգային թիմի հարձակվողը «Հոֆենհայմ»-ի կազմում հոկտեմբերի ամսին դուբլի հեղինակ դարձավ «Բավարիա»-ի դեմ խաղում, մեկ անգամ էլ աչքի ընկավ գավաթի խաղարկությունում: