Unibank

Unibank Mobile

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

.

Նոյեմբերի 8-ին, ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք առգրավվել են:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս