ՀՀ-ն շահագրգռված է Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները զարգացնել․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ հայտարարություն ընթացքում ասել է, որ Սուրբ Աթոռի քարտուղարի այցը Հայաստան ևս մեկ արտահայտություն է Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունների վերաբերյալ:  

Նախարարը՝ ներկայացնելով  Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների պատմությունը դրական է գնահատել այդ ուղին: Մնացականյանն անդրադարձել է նաև Գրիգոր Լուսավորչին տիեզերական վարդապետի աստիճանի շնորհելուն ու  Նարեկացու արձանի տեղադրմանը Վատիկանում:

Մնացականյանը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը` Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս