Unibank

Unibank Mobile

Չեմ զարմանա, որ Գագիկ Մկրտչյանի սպանությունը ձեր մահացած ընկերոջ վրա բարդեք․ Մկրտչյանի կին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործով դատավարությունը։

Դատական նիստի ընթացքում ՊՊԾ գնդի ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը միջամտեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի հարցաքննությանը։ 

«Էդքան սառնասի՞րտ էիք, որ մի հատ չհարցրիք՝ ո՞վ է Գագիկ Մկրտչյանի վրա կրակողը։ Ես չեմ զարմանա, որ վաղը չէ մյուս օրը ձեր մահացած ընկերոջ վրա բարդեք Գագիկ Մկրտչյանի սպանությունը», - նշեց ոստիկանի կինը։

Նրան ի պատասխան՝ Սեդրակ Նազարյանը նշեց․ «Էդ ժամանակ լիքը վիրավոր կար, ի՞նչ իմանայինք, որ Գագիկը կընկնի հիվանդանոց, կմահանա էնտեղ։ Մթություն էր, տեսանելի չէր, թե ով կրակեց»։ 

Չբավարարվելով Նազարյանի պատասխանով՝ ոստիկանի կինը նկատեց․ «Սեդրա՛կ, ես ոնց հարցը տալիս եմ, Դուք մի ձև գտնում եք շրջանցելու»։

Նշենք, որ Սեդրակ Նազարյանն իր ցուցմունքում հայտնել էր, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է հերթապահ մասի զինանոցի միջանցքում։ 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս