Աթենքում ցույցերի ընթացքում 28 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Աթենք

Աթենքում բողոքի ակցիաների ընթացքում 28 մարդ է ձերբակալվել, նրանցից 20-ը՝ կասկածվում է իրավապահ մարմինների հետ բախումների մեջ, 8-ը՝ տների վրա դյուրավառ հեղուկով  շշեր նետելու:

Ակցիաների հետևանքով տուժել է երկու ոստիկան, մեկ լրագրող և 20-ամյա մի աղջիկ:

Բողոքի ակցիաները սկսվել են ԱՄՆ դեսպանատուն խաղաղ երթից հետո, պայմանավորված՝ 1973 թվականի նոյեմբերի 17-ին Աթենքի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների ապստամբության տարելիցի հետ: Աթենքում այս ակցիային մասնակցել է շուրջ 20 000, իսկ Սալոնիկում՝ շուրջ 9000 մարդ: