Ես իմ կյանքում երբևէ չեմ քծնել․ Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ես իմ կյանքում երբևէ չեմ քծնել, եթե քծնել իմանայի ՝ կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Երևանում  դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում հայտնել է  Արցախի նախկին վարչապետ, Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում  թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնոլվ հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրեն է նկատի ունեցել՝ ասելով անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին։

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Այո՛, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար», - ասել է Արայիկ Հարությունյանը ու հավելել՝ այն իշխանությունը, որը շեղվի արցախյան խնդրի հետ կապված անհրաժեշտ և ճիշտ ուղուց, ստիպված է լինելու հրաժարական տալ։