Սուտ է, Վանեցյանի հիմնադրամը չեմ ղեկավարելու,ինձ որևէ քաղաքական գործչի հետ կապել չի կարելի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հերքել է մամուլի այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը ղեկավարելու է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը։ Այդ մասին նա հայտարարել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Չեմ ուզում հիմա այդ մասին խոսել։ Ինչ-որ նպատակ կա։ Փորձ է արվում ինձ հետ կապված որոշակի կապեր ցույց տալ։ Ես հայտարարել եմ, որ զբաղվելու եմ իրավապաշտպան գործունեությամբ, և ինձ կապել քաղաքական կամ ապագա քաղաքական որևէ գործչի հետ ուղղակի չի կարելի։ Անպայման իրենցից հերքում կպահանջեմ»,- ասել է նա։

Արսեն Բաբայանը, խոսելով իր դեմ հարուցված քրեական գործից, նշել է, որ նախաքննությունն ավարտվել է և, ըստ ընթացակարգի, պետք է ուղարկեն դատախազություն, որպեսզի վերջինս որոշի քրգործի հետագա ընթացքը՝ կա՛մ  մեղադրական եզրակացությամբ ուղարկի դատարան, կա՛մ հետ վերադարձնի որոշակի նոր գործողություններ կատարելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս