Չի բացառվում՝ Սարգսյանի, Քոչարյանի թիմից Վանեցյանին դրդեին տապալել Փաշինյանի իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Տեսականորեն չի բացառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին որոշ շրջանակներից կարող էին դրդել՝ տապալելու Փաշինյանի իշխանությունը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նկատելով, որ նա հնարավոր է՝ գնար այդ խաղին և որոշակի դերակատարություն ունենար։

Դիտարկմանը, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով «ոմանք», Հովիկ Աղազարյանը մատնանշել է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի շրջապատի ուժերին և անհատներին։

«Իսկ ի՞նչ գիտեք, որ մեր քաղաքական թիմի անդամներին չեն եղել նրբանկատ առաջարկություններ, և ի՞նչ պատասխանի են արժանացել։ Եղել են այդպիսի դեպքեր, բայց այդ մասին չենք ասում, որովհետև կարիքը չկա»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։