ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը, գրել է․
«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:
Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»: