«Քրեական ենթամշակույթը չպիտի որոշի, թե մեր քաղաքացին ինչպես ապրի». Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Պետության առկայության պարագայում  քրեական ենթամշակույթը չպետք է պայմանավորի մեր արժեքները, խնդիրներ լուծելու մեր ուղիները։ Իրավական պետությունն օրինական ճանապարհներ ունի այդ իրավիճակների լուծելու համար։ Այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ քրեական ենթամշակույթի մասին օրենքը նոր հեծանիվ հորինել չի, քանի որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց ապրում է խաղի այդ կանոններով։

Անդրադառնալով հայկական սպորտում ու հատկապես ըմբշամարտում առկա վիճակին՝ Ջուլֆալակյանը արձանագրեց, որ անցած տարի ըմբշամարտի հավաքականում անակնկալ փոփոխություններից հետո այսօր հարցեր են առաջացել, թե իր քաշային կարգում ով պետք է մասկանկցի Տոկիոյի օլիմպիական խաղերին։

Օլիմպիադան պետության՝ նաև քաղաքական հեղինակության բարձրացման ստուգատես է։
Հյուրն, անդրադառնալով 2020թ․ հունվարից ճանապարհային երթևեկության կարգավորման բալային համակարգին,  նշեց, որ քանի չունենք ինքնակարգավորվող երթևեկային մշակույթ, ուստի պետք է «խաղի կանոնները» խստացվեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս