Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

Թուրքիա

Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր բնակարան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը: Վերջինս նշել է, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են: Գրել է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը,, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել է 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի:

Տեսանյութեր

Live

Լրահոս