«Շատ «բարձրաճաշակ» գողեր են»․ թալանել են ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ՀԱՅԿ

Թալանել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․

«Շատ «բարձրաճաշակ» գողեր էին. տարել են Ինդոնեզիայից բերած մի քանի տուփ կոպի լուակ սուրճ ու մի հատ փաշմինա։

Ուրիշ որևէ բանի ձեռք չեն տվել, բայց եթե գուգլ անեն, թե կոպի լուակը ոնց են ստանում` կարողա չխմեն»։