Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13 մլրդ դոլարով

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Բեզոս

Ամազոն ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը 13,2 միլիարդով հարստացել է ընդամենը 15 րոպեում։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ գրել է  Bloomberg-ը։

Պատճառը՝ Amazon-ի բաժնետոմսերի 12 տոկոսով՝ 2,1 հազար դոլարով կտրուկ աճն էր պոստմարքեթում հունվարի 30-ին։  Ըստ ԶԼՄ-ների՝ գնանշումների աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը «մասերի է բաժանել» վերլուծաբանների կանխատեսումները։

Այսպես, համաձայն Amazon-ի հաշվետվության՝ ընկերության շահույթը կազմել է 87,4 մլրդ դոլար, արժեթղթերի շահույթը՝ 6,47 դոլար, այն դեպքում, երբ փորձագետները կանխատեսում էին 4,11 դոլար։

Հստակեցվում է, որ այժմ Բեզոսի կարողությունը, որին պատկանում է Amazon-ի 12 տոկոսը, ավելացել է 129,5 մլրդ դոլարով։ Ընդ որում՝ Bloomberg Billionaires Index-ի վարկանիշում այդ փոփոխությունները կերևան ուրբաթ սակարկությունների ավարտից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեֆֆ Բեզոսը Forbes-ի վարկածով կրկին գլխավորել է աշխարհի հարուստների ցանկը։ Այդ պահին նրա կարողությունը կազմել է 115,5 միլիարդ դոլար և առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy սեփականատեր Բեռնար Առնոյից ում եկամուտը գնահատվում էր 112,9 միլիարդ դոլար։