Սոցիալական ցանցերից դուրս ատելության ու թշնամանքի դրսևորումներ չեմ տեսնում. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը վստահեցնում է, որ Արցախի նախագահական ընտրություններում հայաստանյան իշխանությունը ֆավորիտներ չունի, իրենց համար կարևորը արցախցու ձայնի լսելիությունն է: 24News-ի հետ զրույցում Հայրապետյանն ասաց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախցուն ուղղված կոչով հանդես գա, ապա այն բացառապես ժողովրդավարությանն ուղղված կլինի:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ ահագնացող ատելության խոսքին ու անհանդուրժողականության մթնոլորտին՝ «Իմ քայլի» պատգամավորն անհանգստացնող որևէ բան չի տեսնում: Ըստ նրա՝ ատելության ու թշնամանքի դրսևորումները սոցիալական ցանցերում են միայն, դրանից դուրս այն նկատելի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս