Լևոն Քոչարյանը ողջունում է իր կոչին ԱԱԾ-ի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

լևոնքոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ում ստացված կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ տվյալներին։

«Ողջունում եմ Ազգային Անվտանգության Ծառայության արձագանքը իմ կոչին, որն արել էի մի քանի օր առաջ: Իմ գրառումից հետո ժամերի ընթացքում տարբեր մարդկանց կողմից ստացել եմ տվյալներ կոնկրետ իմ մատնանշած հրապարակման օգտատիրոջ և նրանց քաղաքական կապերի մասին: Հուսով եմ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է դրանց»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ահաբեկչության հրապարակային կոչեր, հրապարկել ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։

Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս