Մանվել Գրիգորյանի զարմիկի գործով նոր հանգամանքներ են պարզվել․ գործը նորից կքննվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

սպանություն

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Այս մասին հատնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է:

Նրա հաղորդման հիման վրա զինդատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Մհեր Պողոսյանի գործով կայացված դատավճիռը, և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Տվյալ դեպքում նոր հանգամանքն Էդուարդ Պողոսյանի այն հայտարարությունն է, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել, մինչդեռ դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։