Կորոնավիրուսով ախտորոշված 2 նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված քաղաքացու հետ. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կորոնավիրուս

Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված  քաղաքացու հետ եւ գտնվում էին այսօր Ձաղկաձորում մեկուսացվածների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,– գրել է նա: