Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՌԴ-ն սահմանափակում է թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

ռուսականավիաընկերություն

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների»:

Կբացառվեն այդ երկրներից ռուսների դուրս բերման չարտերային թռիչքները: