Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News   

կորոնավիրուս
  

Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։ Այս մասին  հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ»,- ասել է նա։

Թորոսյանը հայտնել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն այսօր կդատարկվի և կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց․

«Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ։ Դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ մենք ունենանք բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի  բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։ Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն՝ մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն»։