«Բոլոր ամերիկացիներն աղոթում են Բորիս Ջոնսոնի համար»․ Թրամփ. «Reuters»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ առողջացում է մաղթել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ում հոսպիտալացրել են բժշկի խորհրդով: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:

«Ուզում եմ մեր ազգի լավագույն բարեմաղթանքները հղել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ նա իր անձնական պայքարն է մղում վիրուսի դեմ: Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար: Նա իմ ընկերն է, հրաշալի ջենթլմեն և լավ առաջնորդ: Ինչպես գիտեք, նրան հիվանդանոց են տեղափոխել: Բայց ես հույս ունեմ և վստահ եմ, որ նա կապաքինվի: Նա ուժեղ մարդ է», – ասել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ 10 օր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել, հոսպիտալացրել են և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: