Սամսոնյանը՝ Նազարյանի գրառման մասին. «Մարդիկ հարց են տալիս, դրան հանգիստ պետք է պատասխանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

«Եթե իշխանությունների ցանկությանը թողնենք, ապա նրանց քննադատել երբեք չի կարելի: Արտակարգ ռեժիմի ժամանակ կարևոր է, որ չկորցնենք քննդատական միտքն ու զգոնությունը: Կողքից նայողի աչքով կարողանանք տեսնել իշխանության բացթողումներն ու հուշենք նրանց դրանց մասին»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե արտակարգ դրության ժամանակ, երբ կորոնավիրուսն ասես պատերազմ լինի երկրի համար, ընդդիմությունը պետք է խուսափի քննադատել իշխանություններին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Խոսելով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն գրառման մասին, որտեղ իշխանության ներկայացուցիչը պնդում է, թե նախարարների համար 500 հազար դրամ աշխատավարձը քիչ է, Սամսոնյանն ասաց. «Իշխանությունները մարդկանց այն հավաստիացումն են տվել, թե հայրենասիրական ոգով տոգորված են պաշտոն ստանձնել, որ իրենց համար աշխատվարձն էական նշանակություն չունի: Եվ այժմ մարդիկ բնական հարց են բարձրացնում, դրան շատ հանգիստ է պետք պատասխանել»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս