Ինչու աշխատանքից հեռացավ անձնագրայինի երկրորդ պետը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 17-ին Հ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ ԹումասյանՀը աշխառանքից ազատման դիմում էր ներկայացրել: Թե ինչու, նա համացանցում մի ընդարձակ գրառմամբ փորձել էր բացատրել` այդպես էլ ըստ էության ոչինչ չասելով: Նա գրել էր, թե «Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել եւ հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության եւ Աստծո դատին»:

«Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում