Մենք բոլորս ձեր կողքին ենք. Մխիթարյանի տեսաուղերձը՝ COVID-19-ի դեմ պայքարող բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է առողջապահական համակարգի ներկայացուցիչներին և դրան կից լուսանկարներ հրապարակել նաև Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներից:

«Դուք չեք ցանկանում հեռու մնալ հասարակությունից, սակայն կատարում եք հրաշալի աշխատանք, և դա անում եք ամեն օր նույն կազմով, որպեսզի փրկեք մարդկանց կյանքերը: 

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ քաջության, նվիրվածության և ծանր աշխատանքի համար: Մենք բոլորս ձեր կողքին ենք»,- ասել է Մխիթարյանը: