33-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

հասարակական

Երեկ՝ ապրիլի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մելիք Մ-ն իր վարած Audi մակնիշի 10 ZC 100 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապահարհատվածում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Գ-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։