ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Արթիկում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որն ընդգրկելու է 28հա տարածք։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը նախագծի մանրամասները ներկայացնելիս ասել է, որ ծրագիրը 50մլն դոլարի ներդրում և մինչև 1000 աշխատատեղ կապահովի։
Նրա խոսքով՝ ներդրողները մտադիր են ստեղծել լուրջ լոգիստիկ կենտրոն, և արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ բանակցություններ կան խոշոր նավթային ձեռնարկությունների հետ, որոնք պատրաստ են տեղափոխվել Արթիկի ազատ տնտեսական գոտի։
Մանրամասները՝ տեսանյութում։