Պահանջվող մահճակալների թիվը պիկի ժամանակ կլինի 12445, երկրում մահճակալային ֆոնդը 12000 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

մահճակալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանին վերաբերող ԱՀԿ կանխատեսումներին։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այդ սցենարի մասին նախարարը մայիսի 4-ին խոսել էր նաև խորհրդարանում:

Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում դեպքերի թիվը կարող է հասնել 524.032-ի, որից ծանր կլինեն 26.202-ը։ Լուսանկարին կից նախարարը մեկնաբանել է.

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։

Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։

Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։

Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»,-գրել է նախարարը։

1