COVID-19-ով պայմանավորված՝ ՌԴ նախագահը օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին, օրվա երկրորդ կեսին հանդես կգա ռուսաստանցիներին ուղղված ուղերձով: Այդ մասին հայտնել են Կրեմլում, փոխանցում է ТАСС-ը:

Ուղերձում կքննարկվի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և քաղաքացիների ու երկրի տնտեսության աջակցության նոր միջոցները:

ՌԴ նախագահն համաճարակի սկսվելու պահից արդեն մի քանի անգամ դիմել է ռուս ժողովրդին, այդ թվում՝ երկու անգամ հատուկ հեռուստաուղերձներով:

Նշենք, որ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 11-ին տեղի կունենա կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն, որտեղ կքննարկվի նաև ոչ աշխատանքային օրերի ժամկետի երկարաձգման հարցը:

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 11 հազար 656 դեպք է հաստատվել։ 5417-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Մահացել է 94 մարդ։ Վարակի տարածման ամբողջ ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսի 221 հազար 334 դեպք է գրանցվել 85 շրջանում, նրանցից 39 հազարը ապաքինվել է, 2009-ը՝ մահացել։