Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծողները հայտնել են ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

Եթե Ռուսաստանում պրիմատների և կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը բարեհաջող ավարտվի, հնարավոր է արդեն օգոստոսին այն պատրաստ լինի։  Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ Փոխանցում է Rbc-ն։  

Նա նշել է, որ միաժամանակ բոլոր բնակիչների դեղը մատակարարել հնարավոր չի լինի։