«Չե՞ք ամաչում». Վրացի պատգամավորը հայերեն գրառում է արել՝ ուղղված Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

zviard

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Արսեն ջան, չե՞ք ամաչում», -գրել է Կվաչանտիրաձեն:

Ավելի վաղ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը կասկած էր հայտնել, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դրական արդյունքները պայմանավորված են իրական թվերը կոծկելով, ինչը հարուցել էր հարևան երկրի իշխանության ներկայացուցիչների և մասնագետների վրդովմունքը:

Նշենք, որ ավելի մայիսի 24-ին լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ առողջապահության նախարարությունից կապվել են Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարար Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք հայտնել առ այն, որ իր հայտարարությունները ԶԼՄ-ների կողմից ճիշտ չեն մեկնաբանվել: Այդ մասին հայտնել էր Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս