ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Московский комсомолец-ը, հղում անելով «Մոսկվա» գործակալությանը, հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում ցանկապատից կախված տղամարդու դի է հայտնաբերվել:Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածը Հայաստանի 66-ամյա քաղաքացի է։
Մարմնի զննության ժամանակ նկատվել են կտրվածքներ՝ աջ թևի վրա, ներարկումների հետքեր և որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: Զոհվածի մոտ եղել են բանկային քարտեր և աշխատանքային անցաթուղթ։
Քննիչները պարզում են կատարվածի մանրամասները: