Քաղաքացին գնացել էր եղբոր չբնակեցվող տուն ու տեսել, որ իրերը խառնշտած են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սեպտեմբերի 9-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բնակարանային գողության ահազանգի հետքերով մեկնեց Գագարին ավանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկը։ Ահազանգող կինը գնացել էր եղբոր չբնակեցվող տուն ու տեսել, որ իրերը խառնշտած են։ Ոստիկանության ծառայողները տեղում պարզեցին, որ բնակարան մտած անձը ոչինչ չի գողացել, ամենայն հավանականությամբ՝ արժեքավոր բան չգտնելով։ Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողի ինքնությունը։

Բացի դրանից՝ տեղեկություններ ձեռք բերեցին, որ նա սեպտեմբերի 8-ին էլ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է դարձյալ Շիրազի փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և փող գողացել։ Գագարինի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղ խոստովանեց կատարածը։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս