Դիրքեր կան, որ 4, 5, 6 ու ավելի անգամ ձեռքից ձեռք են անցել. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դիրք

Դիրքեր կան, որոնք 4, 5, 6 ու ավելի անգամ ձեռքից ձեռք են անցել, Facebook-ում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Մեր զինծառայողները աներևակայելի կամք են դրսևորում՝ անընդհատ, գրեթե չդադարող պատերազմում բացառիկ խիզախություն դրսևորում», - նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս