Շատ մարդիկ էլի խոսելու են․ Մովսես Հակոբյանի բացահայտումները խնդիրների մասին են վկայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Փաշինյանն ու իր թիմը հենց առաջին օրը պետք է հրաժարական տային։ Իրենք պարտվել են։ Չփորձեն հիմա հրաժարականները մեր վրա վաճառեն՝ որպես «ադալժենի», թե մեզ լավություն են արել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը կարծում է, որ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզն ուղղված էր իր թիմի անդամներին։

«Նրանց գերակշիռ մասին Փաշինյանը պահում է սպառնալիքով։ Ունենք տեղեկատվություն, թե թիմի անդամներին ինչպես են հատ-հատ սպառնում։  «Ես դեռ 6 ամիս մնալու եմ, հանկարծ մեկդ չմտածի, որ փախչելու է իմ տակից կամ իմ վրայից>>․ դա ուղղված էր իր թիմին։ Մի մարդ պետք հրաժարական տա, ու դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա գնալու է, երկրորդ կարծիք այստեղ չկա»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս