Արմեն Սարգսյանը վիրահատվել է և վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

արմեն սարգսյան

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ  Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։ 
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ»-նշեց նախագահի օգնականը:

--00--ԱՀ