ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
ՀՀ վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։
Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»։
--00--ԱԹ