ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման գծով իրենց առաքելությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ ևս չեն գրանցվել:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են հրաձգային զենքից և բեկորներից զինծառայողներին պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
--00--ԱԹ