ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Բաքվի հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և իբրև թե «ահաբեկչություն անելու» համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը, համաձայն որի՝ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյան գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին։ Նա և Մարալ Նաջարյանը, որին բաց են թողել գերությունից, այդ օրը Երևանից մեկնել էր Բերձոր՝ իրերը վերցնելու և անհետացել։ Մարալն ու Վիգենը պատերազմից օրեր առաջ էին հաստատվել Արցախում վերաբնակեցման ծրագրով։
--00—ԼՄ