Քաշաթաղում ճանապարհային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այս մասին հաղորդում է minval.az-ը։

Աղբյուրի հաղորդմամբ ադրբեջանական բանակի զինծառայողները մահացել են «Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

--00--ԱՀ